Ժամը 20.00-ին փակվել են բոլոր 314 ընտրատեղամասերը

Ժամը 20.00-ին փակվել են հանրապետության 8 համայնքների 314 ընտրատեղամասերը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 497 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 40.36 տոկոսը կամ 95 545 ընտրող։
Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 70.18 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 19.14 տոկոս։

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում