Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային. պարզաբանում

Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։
«Սակայն Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։
Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

Related posts

Գերմանիայից Հայաստան օդային ճանապարհով ներմուծվել են տոհմային երինջներ

Հոկտեմբերի 1-ին ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված