Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է119 469 քաղաքացի. ԿԸՀ

Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119469 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։

Related posts

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ

Կարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ․ ՄԻՊ