Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի, իսկ եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը»:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ։ Եվ բոլորը, կտեսնեք, դա տեղի կունենա շուտով,  կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ: ամեն ինչ կհատնվի իր տեղում»,- ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ խոսելով եվրոպական քաղաքական էլիտայի և ԱՄՆ նորընտիր նախագահի հարաբերությունների մասին։

Հարցազրույցից մի հատված հրապարակվել է Զարուբինի Telegram ալիքում։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ