Թրամփը Ռուսաստանին և Չինաստանին G20-ի գագաթնաժողովին հրավիրել է որպես դիտորդների

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլիներ տեսնել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներին Մայամիում 2026 թվականին նախատեսված G20-ի գագաթնաժողովին: «Եթե նրանք ցանկանում են, կարող են մասնակցել որպես դիտորդներ»: ԱՄՆ նախագահը չի բացատրել՝ ինչ նկատի ունի՝ «դիտորդներ» ասելով, քանի որ Ռուսաստանը և Չինաստանը G20-ի անդամներ են։

Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Թրամփը շեշտել է՝ պատերազմը պետք է ավարտվի, այլապես դրա համար շատ բարձր գին պետք կլինի վճարել: «Ես 7 հակամարտություն եմ կանգնեցրել, և նույնը կլինի ուկրաինականի դեպքում», – հավելել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, ուստի մեծ դեր կխաղա Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում։

Ի դեպ, Կիևն արձագանքել է Պուտինի առաջարկին՝ բանակցություններն անցկացնել Մոսկվայում, խոստանալով 100 տոկոսով ապահովել Զելենսկու անվտանգությունը:

Ուկրաինայի նախագահը հայտարարել , որ չի պատրաստվում գնալ նման քայլի: Փոխարենը նա Պուտինին առաջարկել է մեկնել Կիև:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է