Արարատի համայնքային ոստիկանները սուրենավանցու հողամասում կանեփի բույսեր և նույն բույսից պատրաստված զանգված են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 50-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց։

Համայնքային ոստիկանները սեպտեմբերի 4-ին ստուգման նպատակով այցելել են նշված հողամաս, որտեղ տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացված զանգված։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվել են կանեփի 33 բույս և նույն բույսից պատրաստած 19,7 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված։

50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Վեդիի քննչական բաժին։

Related posts

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք