ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ալկատրաս կղզու բանտը կվերաբացի աշխարհի ամենավտանգավոր հանցագործների համար: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում։
«Երբ մենք ավելի լուրջ երկիր էինք, հին ժամանակներում, մենք չէինք վարանում բանտարկել ամենավտանգավոր հանցագործներին և հեռու պահել նրանցից, ում կարող էին վնասել»։ Այդպես էլ պետք է լինի։
Մենք այլևս չենք հանդուրժի այս սերիական հանցագործներին, ովքեր չարիք, արյունահեղություն և քաոս են առաջացնում մեր փողոցներում։
Ահա թե ինչու այսօր ես հանձնարարում եմ վերաբացել Ալկատրասի բանտը՝ աշխարհի ամենադաժան և բռնի հանցագործներին տեղավորելու համար։
Սան Ֆրանցիսկոյի Ալկատրասի բանտը փակվել է 1963 թվականին և այդ ժամանակվանից գործում է որպես թանգարան: