Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելում ավտոմեքենա է հրդեհվել

Մայիսի 4-ին՝ ժամը 23:16-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan»  ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 5-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի հատվածը երկկողմանի երթևեկելի է։

Related posts

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության վերջին տվյալները

Մոսկվայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, կան տուժածներ

Skype-ն այսօրվանից կդադարի գործել