Թրամփը Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայում Խաղաղության խորհրդի համահիմնադիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայում Խաղաղության խորհրդի համահիմնադիր:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը նշել է, որ նախաձեռնությունն իրականացվում է Գազայի հակամարտության կարգավորման համապարփակ ծրագրի շրջանակում, որի վերաբերյալ ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև:

Նոր ձևավորվող Խորհուրդը և հարակից կառույցները պատասխանատու կլինեն տարածաշրջանի անվտանգության և վերականգնման համար: Սպիտակ տունը հրապարակել է Գազայում խաղաղության և անցումային կառավարման վերահսկման Խորհրդի կազմը: Հայեցակարգը կյանքի կոչելու նպատակով ստեղծվել է նաև գործադիր խորհուրդ, որին ի թիվս այլոց անդամակցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Related posts

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով