Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ գազ գնել և հասցնել տարածաշրջանի երկրներ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Անկարան ցանկանում է ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ գազ գնել։

«Հետագայում մենք ցանկանում ենք ԱՄՆ-ից ավելի շատ գազ գնել՝ ավելի շահավետ պայմաններով։ Իսկ մեր ունեցած ժամանակակից ենթակառուցվածքի շնորհիվ մենք պատրաստ ենք համագործակցել այդ հեղուկ գազը տարածաշրջանի երկրներ հասցնելու հարցում»,- ասել է Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից էներգառեսուրսների վեցերորդ ամենախոշոր ներկրողն է և առանցքային դեր է խաղում էներգետիկ անվտանգության, մատակարարման երթուղիների և աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից:

Իր ելույթում Էրդողանը ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել թուրքական պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը՝ դա վնասակար համարելով երկկողմ առևտրի համար:

Անդրադառնալով Անկարային F-16 կործանիչների վաճառքի արգելքի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների որոշմանը՝ Թուրքիայի նախագահը դա համարել է սխալ և անվանել է այն լոբբինգի հետևանք:

Related posts

ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում