Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանը աջակցելու համար. Կլաար

TRT World Forum 2022-ի շրջանակներում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Կարծում եմ՝ Թուրքիան շատ բան ունի առաջարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար»,- գրել է Կլաարը:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ