Թուրքիան համաձայնել է դուրս բերել թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային տարածքներից. լրատվամիջոցներ

Մոսկվայում Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների բանակցություններից հետո Անկարան համաձայնել է դուրս բերել թուրքական ուժերը Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներից և հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:

Ըստ տեղեկությունների՝ ձեռք բերված պայմանավորվածությունների «պատշաճ կատարումն ապահովելու նպատակով» ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ: Լրատվամիջոցները նշում են նաև՝ եռակողմ հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված քրդական կազմավորումները «ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներն են և Սիրիայի ու Թուրքիայի համար ամենամեծ վտանգն են ներկայացնում»։

Կողմերը քննարկել են նաև Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները կապող ռազմավարական M4 մայրուղու բացման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության իրականացման ընթացքը։

Related posts

Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագով դեռ նոր անձինք են հայտնաբերվում. Վարդապետյանը մանրամասնում է

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա և առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական դաշտում. Պեսկով

Կարևոր է Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը. Լավրով