Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը

96 տարեկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը՝ հայտնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը տեղեկացրել էր, որ Բենեդիկտոս 16-րդը առողջական լուրջ խնդիրներ ունի:

2013 թվականի փետրվարին Բենեդիկտոս 16-րդը հայտարարեց, որ առողջական վիճակով պայմանավորված հրաժարական է տալիս՝ «հանուն եկեղեցու բարօրության»: Նա 1415 թվականից ի վեր առաջին Պապն է, որը կամավոր է լքել գահը։

Related posts

Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար են սատկել

Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան