Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal

Ուկրաինան ծրագրում է մեծացնել իր անօդաչու թռչող սարքերի ներկայությունը ռուսական օդանավակայանների մոտ, որպեսզի հասնի դրանց փակմանը: Դա արվում է Ռուսաստանի տնտեսությունը խաթարելու և պատերազմը դադարեցնելու նպատակով Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, գրում է Wall Street Journal-ը:

Երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է ավիաընկերություններին, որ Ռուսաստանի օդային տարածքը «դառնում է լրիվ անապահով»: Ուկրաինացի զինվորականների խոսքով՝ նախատեսվում է ռուսական օդանավակայանների տարածքում այնքան շատ անօդաչու թռչող սարքեր տեղակայել, որ ժամանակավոր փակումները վերածվեն թռիչքների ամբողջական դադարեցման: Wall Street Journal տվյալներով՝ օգոստոսին Ռուսաստանում միջինը 32 օդանավակայան ամեն օր ժամանակավորապես փակվել է անօդաչու թռչող սարքերի մոտ լինելու պատճառով։

Ուկրաինան խոստացել է խուսափել ուղևորատար ինքնաթիռների վրա հարձակումներից և քաղաքացիական անձանց զոհվելուց։ Փոխարենը նախատեսվում է ընդլայնել այսպես կոչված «Գորգ» գործողությունը, որի շրջանակներում դրոնները թռչում են ռուսական օդանավակայանների մոտակայքում՝ ստիպելով օդային երթևեկության կարգավարներին կասեցնել թռիչքներն ու վայրէջքները։

Արևմտյան երկրները դադարեցրել են Ռուսաստանի հետ ուղիղ օդային կապը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, իսկ Մերձավոր Արևելքի և Ասիայի շատ երկրների ավիաընկերություններ, որոնք շարունակում են թռչել Ռուսաստան, սկսում են անհանգստանալ աճող ռիսկի համար։

Հունիսի վերջին Իսրայելի ազգային ավիաընկերությունը՝ El Al-ը, դադարեցրել է Թել Ավիվի և Մոսկվայի միջև չվերթերը։ Ապրիլին Air India-ն է փոխել իր վերջին երթուղին, որը նախկինում անցնում էր Ռուսաստանով։ Զելենսկու մեկնաբանություններից հետո թուրքական Pegasus ավիաընկերությունն է չեղարկել մի քանի չվերթ դեպի Ռուսաստան։ Թուրքիայի օրինակին է հետևել ԱՄԷ ավիաընկերությունը՝ Flydubai-ը:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ