Թուրքիայում երեկ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվել է 343 մարդ

Թուրքիայի ինը քաղաքում երեկ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվել է 343 մարդ՝ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:

Նա հավելել է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Չանաքքալեում, Էսքիշեհիրում, Քոնիայում և Էդիրնեում:

Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն մի քանի օր է՝ չեն դադարում բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլօուին:

Related posts

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ