Թուրքական Իսկենդերուն նավահանգստում ուժեղ հրդեհ է սկսվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերունի նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը:
Հրդեհը, որի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ, բռնկվել է նավահանգստի տարածքում գտնվող բեռնարկղերում։
Երկրի ծովագնացության վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իսկենդերուն նավահանգիստը ժամանակավորապես փակվել է տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավերածությունների պատճառով:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1498 մարդ, տուժել` ավելի քան 8,5 հազարը։

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան