Թշնամական կողմից վերջին օրերին հաճախակի են դարձել մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները․ ադրբեջանական կողմին հորդորում ենք զերծ մնալ սադրանքներից․ ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Նշված խախտումների առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Related posts

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ

Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել