Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։
Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հունիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, հագուստի և սնունդի միջից, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 124,31 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 129 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 130 պարագա, 10 wi-fi սարք, 31 կտրող-ծակող առարկա, 74,3 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

Related posts

Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն

Կհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք