Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ

Վրաստանի մայրաքաղաքում վերսկսվել են բողոքի ցույցերը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց համակիրները, ակտիվիստները վրաններ են տեղադրել և փակել Թբիլիսիի Հերոսների հրապարակը։
Նրանք բողոքում են հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ընդդիմադիրներն ակցիա են անցկացրել նաև Թբիլիսիի պետական համալսարանի բակում: Ըստ ԶԼՄ-ների՝ ցույցերի ընթացքում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ չեն արձանագրվել:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ վաղը երեկոյան հավաքվելու են Հանրապետության հրապարակում և երթով շարժվելու են դեպի խորհրդարանի շենք:

Related posts

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Գյումրիում

Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա