Թբիլիսիում վերելակի ընկնելու հետևանքով հայազգի ամուսիններ են մահացել

Երեկ՝ հունվարի 15-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիիլիսիի Վազիսուբանի թաղամասում վերելակի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել։

ՀԺ-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել մահացած կնոջ ու տղամարդու դի։

Ավելի ուշ պարզվել է, որ նրանք հայազգի ամուսիններ են: Տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինն իջել է ցած՝ օգնելու նրան, այդ պահին վերելակը սկսել է աշխատել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը, որին ականատես է եղել ամուսինների 4-ամյա որդին։

Ըստ տեղի բնակիչների՝ վերելակի շահագործման ժամկետը վաղուց լրացել է, այն գտնվում էր վթարային վիճակում և ողբերգության մեջ մեղավոր են քաղաքային իշխանությունները:

Հարկ է նշել, որ օրեր առաջ՝ հունվարի 7-ին, Թբիլիսիի Լոտկինի թաղամասում ևս վերելակ էր ընկել, ինչի արդյունքում երեք մարդ վնասվածքներ էր ստացել:

Related posts

Փրկարարները հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը

Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրեջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում

Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը