Ընտրվելու դեպքում ՍԴ-ի կուտակած ժառանգությունը կօգտագործեմ արհեստական բանականությունը վարժեցնելու համար. Զեյնալյան

ՍԴ-ն ստեղծել է սահմանադրականության ստանդարտներ, ալգորիթմներ: ՍԴ-ի կուտակած ժառանգությունը գնահատում են ավելի քան բավարար: ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում դրանք կօգտագործեմ արհեստական բանականությունը վարժեցնելու, հմտությունները հետևողականորեն զարգացնելու համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 19-ի նիստի իր ելույթի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զենալյանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող իր տեսլականը:

«Յուրքանչյուր 5 ամիսը մեկ արհեստական բանականության հնարավորությունները բազմապատկվում են, և կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո մենք կկարողանանք ունենալ արհեստական բանականության բանաձև, որով հնարավոր կլինի ստուգել նախագծերի սահմանադրականությունը կամ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականությունը: Հաջողության դեպքում այդ ալգորիթմը կտրամադրվի բոլոր իրավակիրառողներին, այդ թվում՝ իրավաստեղծ մարմիններին, նաև փաստաբաններին, քննիչներին, իրավապաշտպաններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրելու մասին։

Related posts

ՆԳՆ ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ օպերատիվ խորհրդակցություն է եղել

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային խմբերը կարող են հանդիպել հունիսի 22-ից հետո. Պուտին

Հայաստանը որդեգրել է խաղաղության, բարիդրացիության և համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու հստակ դիրքորոշում. ՀՀ նախագահ