Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«17 կուսակցությունները, որոնց շարքն այսօր ավելի ընդլայնվեց, ձևավորելով «Հայրենիքի փրկության խորհուրդ», որոշում կայացրեցին առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վազգեն Մանուկյանն ունի փորձառություն և անցած ճանապարհ»,- ասաց Վանեցյանը:

Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

3 խմբակցություններն էլ հնարավորություն ունեին քննարկումն իրականացնելու. սա մեր նախաձեռնությամբ է կազմակերպվել. Բաղդասարյան

Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները