Էրդողանն առցանց կմասնակցի Ադանայում կամրջի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադանայում կամրջի բացման արարողությանը նույնպես կմասնակցի տեսակապի միջոցով: Այս մասին հայտնում է «Անադոլու» պետական ​​գործակալությունը: Տեղում կլինի երկրի առաջին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, որը, ըստ ծրագրի, կայցելի երկրաշարժից տուժածներին, կհանդիպի հանրության հետ Սինջանի քաղաքապետարանի տոնավաճառում:

Նախագահ Էրդողանը, բժիշկների խորհրդով, չորեքշաբթի օրը բաց էր թողել նախընտրական մի շարք միջոցառումներ։ Հինգշաբթի էլ տեսակապի միջոցով է մասնակցել «Ակկույու» ԱԷԿ-ի միջուկային վառելիքով լիցքավորման արարողությանը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնն ավելի վաղ հերքել էր Էրդողանի՝ սրտի կաթվածի մասին տեղեկությունը։

Related posts

Գյումրիում ստեղծված ծրագրերը՝ աշխարհի տարբեր երկրներում

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած