Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անհանգստություն է հայտնել` կապված ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցին։

«Ես վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների` երկու երկրի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհի վերականգնման ուղղությամբ քայլերի մասին: Ես նաև իմ անհանգստությունն եմ հայտնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված»:

Related posts

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը