Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Կառավարության հունվարի 5-ի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Հիշցենեք, որ Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2021թ. նոյեմբերի 26-ից: Մինչ այդ նա զբաղեցրել է Պետական եկամուտներիի կոմիտեի նախագահի պաշտոնը։

 

Related posts

Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան

Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ