Այսօր տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես ներկա է եղել բացմանը։
«Ինձ համար, թիմի ու ընկերության աշխատակիցների համար իսկապես անչափ կարևոր ու պատասխանատու օր էր:
Իսկ այս օրվան նախորդել է հսկայական աշխատանք, ամենատարբեր խնդիրներ, երբեմն անլուծելի թվացող խնդիրներ, դժվարություններ, և դրանք հաղթահարվել են թիմային ու համատեղ աշխատանքի, կառավարության ու տարբեր պետական գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Եթե մի քանի կարճ տեղեկատվություն նշենք, ապա Ամուլսարի ծրագրի տնտեսական հիմնական ցուցանիշները հետևյալը կլինեն.
130 մլն ԱՄՆ դոլար տարեկան՝ պետական բյուջե վճարվելիք հարկեր ու ռոյալթիներ:
1.5–2%՝ Հայաստանի ՀՆԱ-ի վրա ակնկալվող դրական ազդեցություն:
Ավելի քան 4,000 աշխատատեղ՝ ուղղակի և անուղղակի զբաղվածության հնարավորություններ։
7–9 մլն ԱՄՆ դոլար տարեկան՝ Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների զարգացման ծրագրերին ուղղվելիք միջոցներ:
210,000 ունցիա ոսկի տարեկան՝ հանքավայրի արտադրության նախատեսվող ծավալ»,- նշել է նա:
Մեր ընկերությունը նոր խոսք ունի ասելու հանքարդյունաբերության ոլորտում:
Բոլորիս շնորհավորում եմ այս կարևոր մեկնարկի առթիվ: