Աստվածահայտնության լույսը թող ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ․ ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ ։
«Սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։ Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։ Աստվածահայտնության լույսը թող ճառագի բոլորիս օջախներում ու սրտերում և ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ։
Մաղթում եմ բոլորիս ընտանեկան ջերմություն, առողջություն և մեր երկրին խաղաղություն։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Մեզ և ձեզ մեծ ավետիս»։

Related posts

Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը` ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի նոր ղեկավարը

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը Գյումրու այն հատվածներում, որտեղ ճանապարհաշինություն է իրականացվում

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը՝ վերջին 65 տարվա ամենացածր ցուցանիշով