Զուրաբիշվիլին լիազորությունների ավարտից հետո մտադիր չէ թողնել պաշտոնը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի կեսին, հայտարարել է, որ դրանք վայր չի դնելու, քանի որ համարում է՝ ընտրված խորհրդարանն օրինական չէ։

«Ես կշարունակեմ մնալ ձեր նախագահը, օրինական խորհրդարան գոյություն չունի։ Անօրինական խորհրդարանը նոր նախագահ ընտրել չի կարող, նախագահի երդման արարողություն լինել չի կարող։ Իմ մանդատը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ օրինական ընտրված խորհրդարան չկա, որն օրինական ձևով իմ փոխարեն որևէ մեկին կընտրի»,- ասել է նա։

Related posts

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան

Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր