Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ:
Ըստ նրա` պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում ոմն Հարութը տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։ Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից