Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկելու մասին, հաղորդում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիությունից զրկվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերի հիման վրա։

«ՈւԱԾ-ն պարզել է, որ Բերեզովսկին (աշխարհիկ անունը) 2002 թվականին ինքնակամ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա այդ մասին չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին։ Միևնույն ժամանակ, դրանից հետո նա շարունակել է վայելել երկրի քաղաքացու կարգավիճակը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ՈւԱԾ-ի տվյալներով՝ վերջինս կապ է պահպանում Մոսկվայի պատրիարքարանի հետ և դիտավորյալ դեմ է արտահայտվել ուկրաինական եկեղեցու կանոնական անկախությանը։

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ