Զբաղվածության խթանման ծրագիր՝ Շիրակի մարզի միայնակ մայրերի համար

Շիրակի մարզի աշխատունակ միածնող (միակողմանի ծնողազուրկ, միայնակ մոր, ամուսնալուծված անձի) ընտանիքի մայրերի զբաղվածության ապահովման նպատակով կիրականացվի «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզի Ֆեյսբուքյան էջից։
Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝
✅ դիմելու պահին չեն աշխատում,
✅ ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,
✅ ունեն երկու և ավել անչափահաս երեխա։
Ծրագրին մասնակցելու համար հնարավոր է լրացնել հայտադիմում ինչպես առցանց, այնպես էլ առձեռն մինչև ս.թ. մարտի 25-ը Միասնական սոցիալական ծառայության Շիրակի մարզի տարածքային կենտրոններում։
Առցանց հայտադիմումը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/34pYiDi
Ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։
Ծրագրի պայմանների, փուլերի և այլնի վերաբերյալ առավել մանրամասն՝ https://bit.ly/35Zry4f

Related posts

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը