Զարեհ Սինանյանը Բոստոնում հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Բոստոնում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ` հիմնադիր և ղեկավար Բարբարա Մերկերյանի գլխավորությամբ: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայաստանյան ներկայիս իրավիճակը, ապա ընդգրկուն ակնարկ կատարել գրասենյակի բոլոր ծրագրերին:
Հադիպման ընթացքում ասոցիացիայի անդամները համագործակցության մի շարք ծրագրեր են առաջարկել, մասնավորապես` հայաստանցի կանանց համար առաջնորդության դասընթացների կազմակերպման ուղղությամբ:
Armenian Art Fair նախաձեռնության համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը ներկայացրել է համաշխարհային հայկական մշակութային ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում հավաքել ամբողջ աշխարհի հայ արվեստագետներին, և դարձյալ գրասենյակի հետ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամսում ամփոփել համատեղ աշխատանքի ուղղությունները և տեսակապով հանդիպում ունենալ:

Related posts

Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան

12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները

Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում