Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 23-ին, ժամը 14:09-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին, բախվել են «Mersedes-Benz» (վարորդ՝ Դ․ Օ․, ծնված 1976 թ), «Lada» (վարորդ` Ս. Մ., ծնված 1971 թ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները․ գազի արտահոսք չի հայտնաբերվել:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mersedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Օ․-ն (ծնված 2002 թ․), «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յ․ Ս․-ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Related posts

Լաբուբուն՝  որպես խայծ. Խաբեբաները նոր սխեմա են սկսել

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատ գումարները պահում վրացական բանկերում

Ռուսաստանում հետ են կանչում 99,3 հազար Hyundai ավտոմեքենա