Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

Նոյեմբերի 27-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հումանիտար չվերթն ուղեկցել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։

Չվերթով Հայաստան է տեղափոխվել նաև Ազնավուր հիմնադրամի, Electriciens sans frontières ՀԿ-ի, UNICEF-ի և ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը։

Նոյեմբերի 21-ին նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որտեղ հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխելու համար նախատեսված երկու չվերթների մասին։

Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված օգնության առաջին ինքնաթիռը Հայաստան էր ժամանել նոյեմբերի 22-ին։

Related posts

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ

ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում

ԱԺ նիստ . ՈՒՂԻՂ