Երևան է ժամանել ռուս խաղաղապահներով 20 ինքնաթիռ

Երևան է ժամանել ռուսական զրահամեքենաների նոր խմբաքանակ և խաղաղապահների մի մասը:

«Հերթական 18 Իլ-76 և երկու ԱՆ-124 «Ռուսլան» օդանավերը 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով, որոնք ուղարկվել են Հայաստան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողությանը, վայրէջք են կատարել Երևան քաղաքի օդանավակայաններում: Ռուս զինծառայողները բեռնաթափել են նյութատեխնիկական միջոցները, զինամթերքն ու  ռազմական տեխնիկան», – ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները 58 սարքավորում են հասցրել Հայաստան՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստերններ, էքսկավատորներ:

Related posts

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

Գյումրու կաթի գործարանի մոտ տուն է այրվել

Սկսվել է Պուտինի հայտարարած հրադադարը