Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է կատարել

FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական վիճակի սուր վատթարացման պատճառով։

Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։

«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

ՀՀ վարչապետը Տաջիկստանի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին

16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել