Երևանում տղամարդը պարտքը չվերադարձնելու դիմաց անպարկեշտ առաջարկություն է արել 21-ամյա աղջկան

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն «Տելեգրամ» հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ Գագիկ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն