Երևանում ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտվել պատի և ծառի արանքում, այնուհետև բռնկվել․ վարորդը ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, մարվել՝ 09։29-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան