Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մոպեդով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուաննա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ՝ ընդհանուր 84,54 գրամ քաշով: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մոպեդը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա