Երևանի ու Գյումրիի քաղաքապետներն անդրադարձել են երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

«Զրուցեցինք երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների շուրջ։ Պատմեցի Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում։ Խոսեցինք նաև շների ստերջացման ծրագրի մասին։ Կարևոր է, որ այս գործընթացը լինի վերահսկելի և մարդասիրական, ու այստեղ ևս պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քննարկեցինք նաև համատեղ մշակութային միջոցառումների անցկացումը և Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգումը՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն