Գյումրիում կգործի Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

Գյումրիում այսուհետ կգործի Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզի համայնքների ղեկավարների հետ մասնակցել է կենտրոնի բացմանը։
Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման գրասենյակից: Բացի դիմումների ընդունումից, նաև իրականացվելու է խորհրդատվություն՝ Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների, կադաստրային քարտեզներում սխալների ուղղումների վերաբերյալ: Նորաբաց խորհրդատվական կենտրոնում անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին տրամադրվելու են պարզաբանումներ՝ իրավունքի գրանցման մերժումների, կասեցումների և այլ հարցերի վերաբերյալ:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է