Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում:

Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը, և արձանագրվել է վերջինիս մահը։

«Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Լրագրողների անվտանգությունը՝ արտակարգ իրավիճակների լուսաբանման առաջնահերթություն

Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է