Երևանի ավտոպարկը կհամալրվի շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով

Ընթացքում է արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգի տեղադրման գործընթացը: Այն հնարավորություն կտա ավելի հեշտորեն լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը: Գործակցությունը չի ներառի միայն վերլուծական աշխատանք. նախատեսվում է մշակել ներդրումային ամբողջական փաթեթ:
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով:
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն – համայնք – կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել