Երևանը ցանկանում է հասնել հարաբերությունների լիակատար կարգավորման նաև Անկարայի հետ. Վահան Կոստանյան

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Reuters-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Սա քաղաքական կամքի և առաջնորդության հարց է։ Հայկական կողմն ունի դա, և մենք բազմիցս ցույց ենք տվել մեր քաղաքական կամքը։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, մենք պարզապես պետք է կարողանանք առաջնորդների համաձայնեցրած այդ սկզբունքները փոխադրել թղթի վրա և ստորագրել»,- նշել է Կոստանյանը:

Նրա խոսքով՝ Երևանը ցանկանում է հասնել հարաբերությունների լիակատար կարգավորման նաև Անկարայի հետ՝ սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, որը երկրները չեն ունեցել 30 տարի:

Related posts

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով