Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

Դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Related posts

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին