Ինքնառաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու. Կարեն Սարուխանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաշվի առնելով ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է նա։

Related posts

ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում

Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան