Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝  3-4 բալ ուժգնությամբ։

Related posts

Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար են սատկել

Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան

Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին