Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից ողջ է դուրս բերվել 3 մարդ

Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և Ադıյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու։

Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել 17-ամյա տարեկան Մուհամմադ Էնես Յենինարին, ապա նաև նրա մեծ եղբորը՝ 21 տարեկան Բաքի Յենինարին: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են։

Նշենք, որ մեկ այլ շրջանում՝ Ադիյամանում, ևս հաջողվել է փլատակներից դուրս բերել մի տղայի։ Նրա մայրը հայտնել է, որ իր երեք դստրերը ևս գտնվում են փլատակների տակ: Տեղեկություններ կան, որ այսօր վաղ առավոտյան նշված հատվածում փրկարարները ձայներ են լսել և այս պահին ծավալուն աշխատանքներ են տանում տուժածներին դուրս բերելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան