Երկու կգ-ից ավելի թմրամիջոց էր թաղել հողում

Հուլիսի 19-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ջանֆիդա գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 1 կգ 400 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և կանեփի բույսեր։ 52-ամյա տղամարդը իրավապահներին ներկայացրել է նաև հողում թաղված ընդհանուր 2 կգ 250 գրամ մարիխուանայի զանգվածով տարաներ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում