Մասնավորապես՝
- 64 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 35 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 25-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
- 15 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 7-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
- 6 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
- 5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 4 դեպք՝ թմրանյութի իրացման,
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Բացահայտվել են կողոպուտի, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփությության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, շորթման, կանխամտածված սնանկության, սուտ ցուցմունք տալու, ապացույցներ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
- 2 դեպք՝ շորթման,
- 1-ական դեպք՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։